Լիբանանի խորհրդարանը հաստատեց երկրում մահապատիժն ամբողջությամբ վերացնող օրինագիծը։
Լիբանանի պաշտոնական լրատվական գործակալության՝ NNA-ի հաղորդման համաձայն՝ խորհրդարանն ընդունել է օրինագիծ, որը վերացնում է մահապատիժը և այն փոխարինում ցմահ ազատազրկմամբ։
Արդարադատության նախարար Ադիլ Նասարը խորհրդարանում օրենքի ընդունումը որակեց որպես «պատմական քայլ»՝ միաժամանակ ընդգծելով, որ մահապատժի վերացումը «չի նշանակում, թե հանցավորության նկատմամբ հանդուրժողականություն կցուցաբերվի»։
Երկրում վերջին մահապատիժն իրականացվել է 2004 թվականին՝ նախկին նախագահ Էմիլ Լահուդի պաշտոնավարման օրոք։ Կրթության նախարարության մի պաշտոնյա մահապատժի է ենթարկվել այն բանից հետո, երբ մեղավոր է ճանաչվել 11 գործընկերոջ սպանության մեջ․ հանցագործությունը տեղի էր ունեցել անձնական վեճի հետևանքով, որը ծագել էր այն բանից հետո, երբ նրա կին ղեկավարը մերժել էր արձակուրդի վերաբերյալ նրա խնդրանքը։


















