Օքսանա Լուտը պատասխանել է հարցերին իր երկրի մայրաքաղաք Մոսկվայում անցկացված «Անասնաբուժական անվտանգության 2-րդ միջազգային ֆորումի» ընթացքում։
Նշելով, որ երկրները միմյանց հետ առևտուր են իրականացնում տարբեր ապրանքախմբերով՝ Լուտը հայտարարել է. «Թուրքիան և Ռուսաստանը գյուղատնտեսության ոլորտում լրացնում են միմյանց։ Մենք Թուրքիա ենք արտահանում հիմնականում հացահատիկ, յուղատու կուլտուրաներ և յուղային արտադրանք, իսկ Թուրքիայից հիմնականում ներկրում ենք միրգ և բանջարեղեն»։
Բնութագրելով իր թուրք գործընկերներին որպես «Ռուսաստանի կայուն գործընկերներ»՝ Լուտը նշել է. «Հուսով ենք, որ ներկայիս բարդ իրավիճակը (պայմանավորված Ուկրաինայի հետ պատերազմով) չի խոչընդոտի մեզ շարունակելու մեր աշխատանքը, առևտուրը և, իհարկե, մեր բարեկամությունը»։
ԱՂԲՅՈՒՐ:trt




















