Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլլահ Աբդոլլահին նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին՝ զերծ մնալ Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողություններին աջակցելուց։
Ըստ Գլխավոր շտաբի հայտարարության՝ Աբդուլլահին նշել է, որ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները ուշադրության կենտրոնում են, թեև Պարսից ծոցի հարավային ափի երկրները հայտարարել են, որ թույլ չեն տա օգտագործել իրենց տարածքները ԱՄՆ-ի կողմից՝ Իրանի դեմ։
Աբդուլլահին հայտարարել է, որ անհավանական է թվում, թե ԱՄՆ մեծ թվով ռազմական ինքնաթիռներ՝ հատկապես օդում վառելիքով լիցքավորող ինքնաթիռներ, կարող են գտնվել տարածաշրջանի ռազմակայաններում՝ առանց ընդունող երկրների տեղեկացվածության։
Նախազգուշացնելով տարածաշրջանի երկրներին ԱՄՆ-ին հնարավոր աջակցության վերաբերյալ՝ Աբդուլլահին հայտարարեց. «ԱՄՆ-ի ագրեսիվ բանակին ցուցաբերվող ցանկացած տեսակի օգնություն կամ աջակցություն հավասարազոր է ամերիկյան զինված ուժերի հետ համագործակցությանը»։
Աբդուլլահին ընդգծեց, որ տարածաշրջանի երկրները չպետք է որևէ աջակցություն ցուցաբերեն ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների հարցում։



















