Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ երկրի մայրաքաղաք Կիևի վրա իրականացված օդային հարձակման ընթացքում ռուսական բանակը թիրախավորել է մանկապարտեզների և դպրոցների շենքեր, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների տարբեր օբյեկտներ։
Սոցիալական ցանցերում կատարած գրառման մեջ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է այն հարձակումներին, որոնք Ռուսաստանն օրվա ընթացքում իրականացրել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի ուղղությամբ։
Հաղորդելով քաղաքի տարբեր հատվածների վրա իրականացված հարձակումների մասին՝ Զելենսկին հայտարարեց. «Այսօր միայն Կիևում ռուսական անօդաչու սարքերը հարվածել են երկու մանկապարտեզի, երկու դպրոցի, սովորական բնակելի շենքի, բենզալցակայանի, ինչպես նաև բազմաթիվ պահեստների և կապի օբյեկտների»։
Նշելով, որ նման հարձակումներն ուղղված էին ուկրաինական հասարակության դեմ՝ Վլադիմիր Զելենսկին ընդգծեց. «Աշխարհի ցանկացած կետում նման թիրախների ընտրությունը կորակվեր որպես ահաբեկչություն՝ մեկ բառով ասած»։
Հայտնելով, որ հարձակումների հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվել են, իսկ ոմանք՝ զոհվել, Զելենսկին նշել է, որ ռուսական բանակը նախանցյալ օրը սկսված հարձակումների ընթացքում կիրառել է 277 անօդաչու թռչող սարք՝ հավելելով. «Վնասված օբյեկտների թվում է Սաուդյան Արաբիայի դեսպանի նստավայրը»։
Նշելով, որ հարձակումների հետևանքով վնասվել է Դնեպրոպետրովսկի մարզի մարզադպրոցը՝ Զելենսկին հայտնեց, որ հարվածի է ենթարկվել նաև Սումիի մարզում երեխաների կողմից օգտագործվող մի շենք։
Ընդգծելով Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու անհրաժեշտությունը՝ Ուկրաինայի ղեկավարը հանդես եկավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սեպտեմբերին ստորագրված օրենքի կիրառման օգտին (որը նախատեսում է պատժամիջոցներ Ռուսաստանի կառավարության և պետական ձեռնարկությունների դեմ, ինչպես նաև մաքսատուրքերի սահմանում Ռուսաստանից էներգակիրներ ներկրող երկրների համար)՝ նշելով. «Սա մի օրենք է, որը կարող է շատ բան փոխել դեպի լավը, եթե լիովին կյանքի կոչվի»։


























