Իրանի ԱԳ նախարար. ԱՄՆ-ն «դառնորեն կզղջա» նավի խորտակման համար
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեղադրեց ԱՄՆ-ին բարբարոսական գործողություն կատարելու մեջ՝ խորտակելով իրանական ռազմանավը Շրի Լանկայի ափերի մոտ՝ զգուշացնելով, որ նախադեպը կհանգեցնի ԱՄՆ-ի «դառնորեն զղջալուն»։
«ԱՄՆ-ն բարբարոսական գործողություն է կատարել ծովում՝ Իրանի ափերից 2000 մղոն հեռավորության վրա։ Դենա ֆրեգատը, որը Հնդկաստանի նավատորմի հյուրն էր և տեղափոխում էր մոտ 130 նավաստի, առանց նախազգուշացման հարվածի է ենթարկվել միջազգային ջրերու։ Հիշե՛ք իմ խոսքերը. ԱՄՆ-ն թանկ կվճարի իր ստեղծած նախադեպի համար», - ասաց ԱԳ նախարար Արաղչին։
Լուռ մահ
Իրանի նախարարի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ պաշտոնյաները հաստատել են, որ ամերիկյան սուզանավը խորտակել է իրանական IRIS Dena ֆրեգատը Հնդկական օվկիանոսում։ Պաշտոնյաները դա որակեցին որպես Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ ընդլայնվող պատերազմի մի մաս։
ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթը հարձակումը անվանեց «լուռ մահ»՝ ասելով, որ այն ցույց է տալիս ամերիկյան ուժերի հասանելիությունը և հավելելով, որ նավը կարծում էր, թե անվտանգ է միջազգային ջրերում։
Շրի Լանկայի իշխանությունները հայտնեցին, որ նավը աղետի ազդանշան է ուղարկել չորեքշաբթի առավոտյան՝ Գալլե նավահանգստային քաղաքից մոտ 40 կիլոմետր հարավ։
Փրկարարական խմբերը փրկել են անձնակազմի 32 անդամի, սակայն տասնյակները անհետ կորած են, և պաշտոնյաները վախենում են, որ առնվազն 80 նավաստի կարող է մահացած լինել։
Շրի Լանկայի պաշտոնյաները հայտնեցին, որ փրկարարական խմբերի ժամանման ժամանակ նավը ամբողջությամբ խորտակվել է՝ թողնելով միայն նավթի հետք, մինչդեռ ռազմածովային ինքնաթիռներն ու պարեկային նավակները շարունակում էին որոնումները։