ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1-րդ րոպե ընթերցելու
Ռուսաստան. «Մենք հարվածել ենք Ուկրաինայի վառելիքի, էներգետիկայի և ռազմական արդյունաբերական կառույցներին, ինչպես նաև նավահանգիստներին»
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց հարվածի ենթարկված վայրերի մասին։
Ռուսաստան. «Մենք հարվածել ենք Ուկրաինայի վառելիքի, էներգետիկայի և ռազմական արդյունաբերական կառույցներին, ինչպես նաև նավահանգիստներին»
Ռուսաստան. «Ուկրաինայում հարվածել ենք վառելիքի, էներգետիկայի և ռազմարդյունաբերության օբյեկտներին ու նավահանգիստներին»

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հարվածներ է հասցրել Ուկրաինայի վառելիքաէներգետիկ և ռազմաարդյունաբերական օբյեկտներին, ինչպես նաև նավահանգիստներին։

Նախարարության տարածած հայտարարության մեջ տեղեկություններ են ներկայացվել Ուկրաինայում ռուսական բանակի գործողությունների վերաբերյալ։

Հայտարարության մեջ, որում նշվում էր, որ գիշերվա ընթացքում բարձր ճշգրտության զինատեսակների և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կիրառմամբ հարձակումներ են իրականացվել Ուկրաինայի վառելիքաէներգետիկ և ռազմաարդյունաբերական օբյեկտների, ինչպես նաև նավահանգիստների վրա, թվարկված էին խոցված թիրախները։

Հայտարարության մեջ նշվում էր, որ հարվածներ են հասցվել Կիևում գտնվող՝ թևավոր հրթիռներ արտադրող «Fire Point» և անօդաչու թռչող սարքեր արտադրող «Aerobabovna» գործարաններին, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օբյեկտ հանդիսացող «Դարնիցա» լոկոմոտիվային դեպոյին, իսկ Կիևի մարզում՝ ծովային անօդաչու սարքերի արտադրամասին և նավթային տերմինալին։

Հայտարարության մեջ, որում նշվում էր, որ հարձակումներ են իրականացվել նաև Օդեսա քաղաքի և մարզի թիրախների ուղղությամբ, նշված էր, որ խոցվել են հետևյալ օբյեկտները՝ արևմտյան երկրների կողմից մատակարարված սպառազինության ու ռազմական տեխնիկայի պահեստներն ու Օդեսայի նավահանգստում գտնվող վառելիքի տարողությունները, Չոռնոմորսկի նավահանգստի ռազմական պահեստները, նավահանգիստները էլեկտրաէներգիայով ապահովող էլեկտրակայանն ու երեք տրանսֆորմատորային ենթակայանները, անօդաչու թռչող սարքերի հավաքման արհեստանոցը, ինչպես նաև Օռլովկայի սահմանային հսկողության և լաստանավային անցման կետը։

 

ԱՂԲՅՈՒՐ:trt
Հետազոտել
Թուրքիայի կանանց վոլեյբոլի հավաքականի Եվրոպայի առաջնությունը իտալական մամուլում
Թուրքիայի արտահանումը դեպի ԵՄ երկրներ հասել է 71.8 միլիարդ դոլարի
Միջերկրական ծովում ամենամեծ շրջակա միջավայրի պաշտպանության արշավը մեկնարկել է Ֆեթհիյեում
Թուրքիայի կանանց վոլեյբոլի ազգային հավաքականը, կիսաեզրափակչում Սերբիային հաղթելուց հետո, դուրս եկավ
Մոլեռանդ հրեա կինը թքել է օկուպացված Արևելյան Երուսաղեմի հայկական եկեղեցու առջև
Նախագահ Էրդողանը շնորհավորել է Թուրքիայի կանանց վոլեյբոլի ազգային հավաքականին
Ստամբուլի օդանավակայանը պահպանում է իր առաջատար դիրքը Եվրոպայում
Փարիզում կազմակերպվել է Պաղեստինին աջակցության ցույց
Իսրայելը ռմբակոծել է Սիրիայի հարավում գտնվող Կունեյտրա գյուղական բնակավայրը
Իսրայելական մի թերթ պարտքերի մեջ գտնվող ամերիկացիների համար առաջարկեց Իրան ներխուժելու ծրագիր
Լիբանանը կրկին ենթարկվել է Իսրայելի հարձակումներին, որի արդյունքում կան զոհեր
Իրանը ԱՄՆ-ին. թույլ մի տվեք, որ որևէ մեկը ձեր երեխաներին վերածի Իսրայելի վարձկանների
Էրդողան. Թուրքիան աշխատում է վերջ դնել Իրան-ԱՄՆ լարվածությանը
Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալեց հասիդ հրեաների
Թուրքիայի արձագանքը Եվրախորհրդարանին. «Պատմական փաստերը խեղաթյուրվում են»