ԱՄՆ-ի և Գայանայի կառավարությունները պաշտպանական համաձայնագիր են ստորագրել, որն ուղղված է ռազմական համագործակցության ամրապնդմանը և համատեղ վարժանքների ընդլայնմանը։
Ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարության (Պենտագոն) հայտարարության՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և Գայանայի նախագահ Իրֆաան Ալին Պենտագոնում ստորագրել են պաշտպանական նոր համաձայնագիր, որն ուղղված է ռազմական համագործակցության ամրապնդմանը, համատեղ վարժանքների ընդլայնմանը և Կարիբյան տարածաշրջանում անվտանգային սպառնալիքներին արձագանքելուն։
Ստորագրման արարողության ժամանակ Փիթ Հեգսեթը բարձր գնահատեց նախագահ Ալիի տարածաշրջանային առաջնորդությունը՝ նշելով, որ Գայանան առանցքային դեր է խաղացել Կարիբյան ավազանի գործընկերների հետ համագործակցության ամրապնդման գործում։
Ալին, իր հերթին, գոհունակություն հայտնեց համաձայնագրի կապակցությամբ և նշեց, որ իրենք պատրաստ են էլ ավելի խորացնել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ։
Բնութագրելով համաձայնագիրը որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման հնարավորություն՝ Ալին նշեց. «Այս ժամանակաշրջանը գործողությունների, առաջնորդության, վարպետության և նվիրվածության շրջան է, և մենք շատ ուրախ ենք լինել այս գործընկերության մի մասը»։
























