Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որը պաշտոնական այցով գտնվում է Իրաքում, նախ այցելել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի հուշարձան։
Իրանի խորհրդարանի Telegram ալիքի հաղորդագրության մեջ նշվում է, որ Ղալիբաֆը և նրա պատվիրակությունը այցելել են Սոլեյմանիի հուշարձան Բաղդադի օդանավակայանում։
ԱՌԱՋԱՐԿ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին և Ժողովրդական զորքերի փոխնախագահ Աբու Մահդի ալ-Մուհանդիսը սպանվել են 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ ԱՄՆ-ի կողմից իրականացված հարձակման արդյունքում։




















