Կիևում ռուսական կողմի հարձակումների հետևանքով զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ 10-ը
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը զգուշացրել են, որ «ամբողջ Ուկրաինան» հրթիռային սպառնալիքի տակ է Կիևի վրա Ռուսաստանի հարձակումից հետո: Պաշտոնյաները հայտնել են, որ հարձակման հետևանքով բազմաթիվ քաղաքացիական անձինք վիրավորվել են:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ Ուկրաինայի մայրաքաղաքի վրա ռուսական հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, վիրավորվել՝ 10-ը։
Քաղաքապետ Կլիչկոն իր Telegram ալիքում հայտարարել է. «Մայրաքաղաքում մահացել է չորս մարդ։ Տասը վիրավորվել է։ Նրանցից հինգը հոսպիտալացվել են։ Մյուսներին օգնություն է ցուցաբերվել դեպքի վայրում»։
Ռուսաստանը գիշերը թիրախավորել է Ուկրաինայի այլ քաղաքներ: Խարկովի արևելքում հարձակման մասին հաղորդագրությունները դեռևս չեն հաստատվել։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Թշնամու հարձակողական անօդաչու թռչող սարքերի լայնածավալ հարձակումը Կիևի վրա շարունակվում է»։
Ռազմաօդային ուժերը հաստատել են, որ «ամբողջ Ուկրաինան» գտնվում է «հրթիռային սպառնալիքի» տակ։