Հաղորդվում է, որ գիշերվա ընթացքում Իրանը փորձել է տարածաշրջանում «երկիր-օդ» դասի հրթիռով թիրախավորել ամերիկյան ռազմական ինքնաթիռ, ինչին ի պատասխան՝ ԱՄՆ-ն «սահմանափակ» հարված է հասցրել Քեշմ կղզուն։
Անանուն մի պաշտոնյա, խոսելով ամերիկյան մամուլի հետ, հայտնել է, որ Իրանը փորձել է տարածաշրջանում «երկիր-օդ» դասի հրթիռի միջոցով թիրախավորել ամերիկյան ռազմական ինքնաթիռ։
Ի պատասխան՝ պաշտոնյան հայտնեց, որ ԱՄՆ-ն «երկիր-օդ» դասի հրթիռով հարվածել է Իրանի Քեշմ կղզուն։ Բնութագրելով հարձակումը որպես «սահմանափակ ծավալի»՝ պաշտոնյան պնդեց, որ այն «պաշտպանական բնույթ» է կրել։
Իրանը երեկ երեկոյան հայտարարեց, որ խոցել է ԱՄՆ-ի երեք անօդաչու թռչող սարք։
Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց իրանական մամուլը հաղորդեց, որ Քեշմ կղզում առնվազն հինգ հաջորդական պայթյուն է լսվել, թեև պայթյունների պատճառի վերաբերյալ որևէ տեղեկություն չի հաղորդվել։
Իրանի իշխանությունների կողմից դեռևս որևէ հայտարարություն չի եղել՝ կապված Ղեշմում տեղի ունեցած պայթյունների կամ ամերիկյան մամուլում հայտնված՝ հարձակումների մասին հաղորդումների հետ։



















