Կրեմլին մոտ կանգնած երեք աղբյուրների վկայակոչմամբ՝ Bloomberg-ի հաղորդման համաձայն՝ Մոսկվան Ուկրաինայի հարձակումները դիտարկում է որպես «ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հարձակումներ»՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի անդամների կողմից Կիևին զենք և հետախուզական տվյալներ տրամադրելու հանգամանքը։
Զեկույցում նշվում է. «Կրեմլին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ հարձակումների սրվող շղթան ռուսաստանցի պաշտոնյաների շրջանում հանգեցնում է այն եզրակացությանը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է որոշել որպես ծայրահեղ միջոց Ուկրաինայում կիրառել մարտավարական միջուկային զենք»։
Նշելով, որ հակամարտության ներկայիս փուլը չի հանդիսանում ռազմական էսկալացիայի գագաթնակետը՝ աղբյուրները պնդել են, որ Ռուսաստանը պատրաստվում է ուժգնացնել Ուկրաինայի վրա հարձակումները՝ գիտակցելով, որ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները փակուղի են մտել։
Տվյալ աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ Մոսկվան դիտարկում է Կիևի և ուկրաինական այլ քաղաքների ենթակառուցվածքային օբյեկտների ուղղությամբ ծանր սովորական բալիստիկ հրթիռներով հարվածներն ուժգնացնելու հարցը։
Զեկույցում նաև նշվում էր, որ «պատերազմը դադարեցնելու ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը արդյունք չեն տվել, իսկ բանակցությունները փակուղի են մտել, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփը կենտրոնացած է Իրանի հետ հակամարտության վրա»։
Վերջին ամիսներին Ռուսաստանն ու Ուկրաինան ակտիվացրել էին միմյանց տարածքների ուղղությամբ իրականացվող ավիահարվածները։
Ուկրաինան միլիարդավոր դոլարների վնաս էր հասցրել լոգիստիկ ցանցերին՝ թիրախավորելով նավթավերամշակման գործարանները (ինչը հանգեցրել էր Ռուսաստանում վառելիքի համատարած պակասուրդի) և էլեկտրոնային առևտրի խոշոր ընկերությունների պահեստները։



















