Հաղորդվում է, որ Սիրիայում՝ Դեյր էլ-Զորի և Շուլա շրջանի միջև անցնող բնական գազի խողովակաշարի հրդեհը տեղի է ունեցել «դիվերսիայի» հետևանքով։
Սիրիական պաշտոնական SANA լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն՝ Շուլա շրջանի և Դեյր էլ-Զորի միջև անցնող բնական գազի խողովակաշարի հրդեհը դիվերսիայի արդյունք էր։
Սիրիայի նավթային ընկերության՝ գազի ոլորտի պատասխանատու պաշտոնյա Հիշամ Սալիհը հայտնել է, որ հրդեհի պատճառով դադարեցվել է գազի մատակարարումը «Ջիբսե» կայանից դեպի էլեկտրաէներգիա արտադրող կայաններ։
Երեկ հաղորդվել էր, որ երեկոյան ժամերին, դեռևս չպարզված պատճառով, հրդեհ է բռնկվել բնական գազի խողովակաշարի վրա՝ Սիրիայի Դեյր էլ-Զոր նահանգի հարավում գտնվող Շուլա քաղաքի մերձակայքում։
Տվյալ տարածաշրջանում տեղակայված են բնական գազի արդյունահանմանն ու տեղափոխմանը ծառայող օբյեկտներ և խողովակաշարեր։























