Միացյալ Թագավորությունը հայտարարել է մոտ 130 միլիոն ֆունտ ստերլինգի (175 միլիոն ԱՄՆ դոլար) ֆինանսավորում հատկացնելու մասին՝ զրոյական արտանետումներով տրանսպորտային միջոցների տեխնոլոգիաների զարգացումն արագացնելու նպատակով՝ համատեղելով պետական աջակցությունն ու ոլորտի ներդրումները։
Ավտոարտադրողներին և հետազոտական գործընկերներին կհատկացվի ընդհանուր առմամբ մոտ 50 միլիոն ֆունտ ստեռլինգ (67,4 միլիոն ԱՄՆ դոլար)՝ զրոյական արտանետումներով տեխնոլոգիաներ մշակելու և ներդնելու նպատակով։
Բացի այդ, 17 միլիոն ֆունտ ստեռլինգի (23 միլիոն դոլար) հիմնադրամը կաջակցի ինը միացված և ինքնավար շարժունակության նախագծերի, որոնք ներառում են այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսիք են սենսորները, էլեկտրոնային արգելակման համակարգերը և արհեստական բանականության սիմուլյացիաները։
Արդյունաբերության նախարար Բլեր Մակդուգալը հայտարարության մեջ նշել է. «Միացյալ Թագավորությունը ստեղծել է ժամանակակից ավտոմոբիլային արդյունաբերությունը, և մենք հանձնառու ենք ապահովել, որ տրանսպորտային միջոցների հաջորդ սերունդը նույնպես նախագծվի և արտադրվի այստեղ»։
Թեև Միացյալ Թագավորությունը նախատեսում է 2030 թվականին դադարեցնել բացառապես բենզինով կամ դիզելային վառելիքով աշխատող նոր տրանսպորտային միջոցների վաճառքը, 2035 թվականից պարտադիր կդառնա, որ բոլոր նոր տրանսպորտային միջոցները լինեն զրոյական արտանետումներով։














