Լիտվական մամուլի հաղորդումների համաձայն՝ Լիտվայի ճգնաժամերի կառավարման ազգային կենտրոնը (NKVC) հայտնել է, որ երեկ՝ տեղական ժամանակով 12:56-ին, ազդանշան է ստացվել երկրի օդային տարածքում գտնվող չպարզված օբյեկտի վերաբերյալ, իսկ 12:59-ին մայրաքաղաք Վիլնյուսի և դրա հարակից տարածքի համար հայտարարվել է օդային հնարավոր սպառնալիքի մասին վկայող դեղին մակարդակի տագնապ։
Երկրում տեղակայված ՆԱՏՕ-ի կործանիչները օդ բարձրացան՝ ստուգելու ռադարով հայտնաբերված մի օբյեկտ, որը գնահատվել էր որպես անօդաչու թռչող սարք։
Հետաքննությունը պարզել է, որ ռադարների կողմից հայտնաբերված օբյեկտը թռչունների երամ էր, այլ ոչ թե ԱԹՍ։
NKVC-ն հայտնել է, որ թռչունների երամները և անօդաչու թռչող սարքերը կարող են նմանատիպ հետքեր թողնել ռադարային սկզբնական պատկերների վրա։
Օդային տագնապի ազդանշանը, որը տևեց մոտավորապես 40 րոպե, չեղարկվելուց հետո Վիլնյուսի օդանավակայանում, որը ժամանակավորապես փակ էր, թռիչքները վերսկսվեցին։

















