Երկուշաբթի օրը Թուրքիայի արևմտյան Իզմիր քաղաքում ոստիկանական բաժանմունքի վրա կրակոցների հետևանքով զոհվել է երկու ոստիկան, ևս երկուսը՝ վիրավորվել։ 16-ամյա կասկածյալը ձերբակալվել է։
Դեռահասը հրացանից կրակ է բացել Իզմիրի Բալկովա շրջանի Սալիհ Իսգորենի ոստիկանական բաժանմունքի վրա։
Ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան ասաց, որ քաղաքից մի փոքր արևմուտք գտնվող Բալկովա շրջանի ոստիկանական բաժանմունքի վրա «սարսափելի» հարձակման հետևանքով զոհվել երկու ոստիկան, իսկ երրորդը՝ «ծանր վիրավորվել», իսկ մեկ ուրիշը ստացել է «աննշան վնասվածքներ»։
«Կասկածյալը՝ 16-ամյա Է.Բ.-ն, ձերբակալվել է, և սկսվել է հետաքննություն», - ասաց նախարար Երլիքայան X սոցցանցում։
Վիրավոր ոստիկանը տեղափոխվել է Դոքուզ Էյլուլ համալսարանի հետազոտական և կիրառական հիվանդանոց։
Արդարադատության նախարար Յըլմազ Թունջը հայտարարեց, որ Իզմիրի գլխավոր դատախազությունը սկսել է հարձակման դատական հետաքննություն։
«Իզմիրի գլխավոր դատախազությունը անհապաղ դատական հետաքննություն է սկսել միջադեպի կապակցությամբ, և նշանակվել են 2 գլխավոր դատախազի տեղակալներ և 6 դատախազներ», - գրեց նախարար Թունջը X սոցցանում՝ դատապարտելով զինված հարձակումը։
ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ ոստիկանությունն անմիջապես տարածվել է տարածքում՝ ձեռնարկելով խիստ անվտանգության միջոցառումներ։ Իզմիրի քաղաքապետ Ջեմիլ Թուգայը X սոցցանցում գրառման մեջ դատապարտել է «դավաճանական» հարձակումը և ցավակցություն է հայտնել նահատակների ընտանիքներին։




















