Կանադայի վարչապետ Քարնի. ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունները վերսկսվել են

Քարնին և Թրամփը համաձայնել են վերսկսել բանակցությունները։

/ Reuters

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունները վերսկսվել են այն բանից հետո, երբ Կանադան չեղյալ է հայտարարել ամերիկյան տեխնոլոգիական ընկերություններին հարկելու իր ծրագիրը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը հայտարարել է, որ դադարեցնում է Կանադայի հետ առևտրային բանակցությունները տեխնոլոգիական ընկերությունների վրա հարկը շարունակելու նրա ծրագրերի պատճառով, ինչը նա անվանել է «մեր երկրի վրա ուղղակի և բացահայտ հարձակում»։

Կանադայի կառավարությունը հայտարարում է, որ առևտրային գործարքի «ակնկալմամբ» «Կանադան կչեղարկի» թվային ծառայությունների հարկը։

ԱՄՆ նախագահ Թրամփը անցյալ ուրբաթ իր սոցիալական ցանցում գրառման մեջ նշել է, որ Կանադան տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ հավատարիմ է մնում թվային ծառայությունների հարկը սահմանելու իր ծրագրին, որը վերաբերում է կանադական և օտարերկրյա բիզնեսներին, որոնք շփվում են Կանադայում առցանց օգտատերերի հետ։

Հարկը պետք է ուժի մեջ մտներ երկուշաբթի օրը։