Իսրայելն առաջին անգամ ընդգրկվել է «Նիդեռլանդների համար սպառնալիք ներկայացնող օտարերկրյա պետությունների» ցանկում՝ երկրի առաջատար հակաահաբեկչական գործակալության՝ Նիդեռլանդների անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ազգային համակարգման (NCTV) կողմից հրապարակված զեկույցում։
«Պետական գործիչների կողմից սպառնալիքների գնահատում» վերնագրով զեկույցը ընդգծում է Իսրայելի ջանքերը՝ մանիպուլյացիայի ենթարկելու Նիդեռլանդների հասարակական կարծիքը և ազդելու քաղաքական որոշումների կայացման վրա՝ ապատեղեկատվական արշավների միջոցով։
Զեկույցում նշված է մեկ դեպք, երբ անցյալ տարի Իսրայելի մի նախարարություն ոչ պաշտոնական ուղիներով փաստաթուղթ է տարածել հոլանդացի լրագրողների և քաղաքական գործիչների շրջանում:
Զեկույցի համաձայն՝ այդ փաստաթուղթը պարունակել է անսովոր և անցանկալի անձնական տվյալներ հոլանդացի քաղաքացիների մասին, ինչը կապված է Ամստերդամում Մաքաբի Թել Ավիվ ֆուտբոլային թիմի աջակիցների հանրահավաքի ժամանակ առաջացած լարվածության հետ:
NCTV-ն նաև մտահոգություն է հայտնել Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Հաագայում գտնվող Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նկատմամբ աճող սպառնալիքների վերաբերյալ:
Զեկույցում նշվում է, որ այդ սպառնալիքները կարող են խաթարել դատարանի աշխատանքը:
Որպես մի շարք միջազգային իրավական հաստատությունների հյուրընկալ երկիր՝ Նիդերլանդները նկարագրվում է որպես «հատուկ պատասխանատվություն» ունեցող՝ ապահովելու այդ հաստատությունների գործունեությունը արտաքին ճնշումների պայմաններում:
Չնայած NCTV-ն նախկինում մտահոգություն էր հայտնել Իսրայելի լրտեսական ծրագրերի և վերահսկման գործիքների վերաբերյալ, այս հատուկ զեկույցում Իսրայելը չի նշվում լրտեսության բաժնում:



















