ԹՈՒՐՔԻԱ
1-րդ րոպե ընթերցելու
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը գովեստի խոսքեր է հղել Թուրքիային՝ COP31-ի կազմակերպման համար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասաց, որ «իսկապես տպավորված է» COP 31-ի առնչությամբ Թուրքիայի գործադրած ջանքերով։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը գովեստի խոսքեր է հղել Թուրքիային՝ COP31-ի կազմակերպման համար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը գովեստի խոսքեր է հղել Թուրքիային՝ COP31-ի կազմակերպման համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը երեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ բարձր գնահատելով Կլիմայի փոփոխության հարցերով COP31 համաժողովի կազմակերպումը, որն անցկացվում է Թուրքիայի միջերկրածովյան Անթալիա քաղաքում։

«Անադոլու» գործակալության հետ զրույցում անդրադառնալով կլիմայական ամենամյա համաժողովին, որը մեկնարկել է երկուշաբթի՝ նոյեմբերի 9-ին, և կշարունակվի մինչև նոյեմբերի 20-ը, Գուտերեշն ասել է. «Ես մասնակցել եմ COP-ի բազմաթիվ գագաթնաժողովների և իսկապես տպավորված եմ Թուրքիայի կողմից այս COP-ի կազմակերպման բարձր որակով»։

Գուտերեշի այս գնահատականը հաջորդում է երկուշաբթի օրը ԱՄՆ-ում գործող «ReFED» շահույթ չհետապնդող կազմակերպության ղեկավար Դանա Գանդերսի արած հայտարարություններին, որում նա բարձր է գնահատել Թուրքիայի ջանքերը՝ ուղղված պարենային թափոնների դեմ պայքարում տարբեր երկրների համախմբմանը։

Գանդերսը նաև առանձնահատուկ նշել է Թուրքիայի «Զրոյական թափոններ» նախաձեռնությունը, ինչպես նաև առաջին տիկին Էմինե Էրդողանի դերակատարումը՝ այս խնդրի նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունն ավելի մեծ չափով գրավելու գործում։

Մատնանշելով «Զրոյական թափոններ» Զրոյական թափոններ ամենամյա ֆորումը, որը համախմբում է մասնակիցների ամբողջ աշխարհից՝ Գանդերսը նշեց. «Թուրքիան ուժեղ առաջնորդություն է դրսևորում՝ COP-ի և «Զրոյական թափոններ» հիմնադրամի միջոցով»։

Գունդերսը նաև նշեց, որ Էմինե Էրդողանն օգնել է սննդի թափոնների խնդիրը դուրս բերել միջազգային օրակարգի առաջին պլան՝ հավելելով. «Կարծում եմ՝ Առաջին տիկնոջ աջակցությամբ այս խնդրին տրվող կարևորությունն, անկասկած, զգալիորեն մեծացել է»։

 

ԱՂԲՅՈՒՐ:trt
Հետազոտել
Մեծ առաջնորդ Աթաթուրքի հիշատակին Անըթքաբիրում պետական արարողություն է անցկացվել
Իրանի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյա Ռեզային Թրամփին կոչ է արել ընդունել Իրանի 7 պայմանները
Լայենն ասել է, որ  ողջունում է Թուրքիայի, Ռումինիայի և Բուլղարիայի միջև աճող համագործակցությունը
Թուրքիան և Ուզբեկստանը ստորագրել են շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր
COP31-ի միջազգային մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Աթաթուրքի հիշատակը
Նախագահ Էրդողանը հանդիպել է Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքի հետ
Հոսեյն Մոհեբբին նախազգուշացրել է Հորմուզի նեղուցի մասին․ ականներ են սպասում
COP31-ի իրանական տաղավարում հիշատակվել են ԱՄՆ-Իսրայելի հարձակումների հետևանքով զոհված երեխաները
Ձմեռային պայմանների պատճառով ԵՄ-ն կոչ է արել շտապ մարդասիրական օգնություն հասցնել Գազա
Փոխնախագահ Յըլմազը հանդիպել է Չինաստանի փոխնախագահ Հան Չժենի հետ
Դաշնակահարը 9 ժամ գոյատևել է օվկիանոսում
Թուրքիայի և Ճապոնիայի միջև COP31-ի շրջանակում էներգետիկ համագործակցությանը կարող է ընդլայնվել
Ամստերդամում «Կարմիր գիծ» խորագրով չորրորդ ցույցին մասնակցել է ավելի քան 200 հազար մարդ
Թուրքիան ցավակցություն է հայտնում Լեհաստանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ
Նախագահ Էրդողանը մեկնել է Ադրբեջան