Նախագահ Թրամփը հայտարարությունն արել է իր սոցիալական ցանցի էջում։
«Յուրաքանչյուրին, ով կհաղորդի ընտրակեղծիքների մասին, անկախ նրանից՝ անցյալում է, թե առաջիկա 2026 թվականի միջանկյալ ընտրություններում, 1 միլիոն դոլար կվճարվի, եթե մեղավորները ձերբակալվեն և դատապարտվեն», - ասաց Թրամփը։
ԱՌԱՋԱՐԿ
Թրամփը նախկինում հայտարարել էր, որ նախորդ նախագահական ընտրություններում, որոնք նա պարտվեց ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենին, գողացվել են ձայներ, և այս վեճը երկար ժամանակ մնացել է ԱՄՆ-ում հիմնական թեմա։























