CNN-ի լրագրող Մորին Օ'Հարիի հոդվածն անդրադառնում է համաշխարհային ավիացիոն ոլորտում Ստամբուլի IGA օդանավակայանի անկասելի վերելքին։ Հոդվածում ընդգծվում են օդանավակայանի հսկայական մասշտաբները, Turkish Airlines-ի թռիչքների համաշխարհային ցանցը, ինչպես նաև գործառնական այն ճկունությունը, որով այն օժտված է՝ ի տարբերություն եվրոպական մրցակիցների։
Նշելով, որ Ստամբուլը դեռևս պատմական Մետաքսի ճանապարհի ժամանակներից ի վեր առևտրային կարևոր հանգույց է եղել՝ հոդվածը փաստում է, որ 21-րդ դարում այս օդանավակայանը գերիշխող դիրք է գրավում օդային հաղորդակցության ոլորտում։
Ճանապարհորդական տվյալների տրամադրմամբ զբաղվող համաշխարհային OAG ընկերության կողմից կազմված «Megahubs 2026» ինդեքսի համաձայն՝ Ստամբուլի օդանավակայանը գերազանցել է Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանին՝ դառնալով աշխարհի լավագույն կապակցվածությունն ունեցող օդանավակայանը։
Վարկանիշային աղյուսակում Ամստերդամի «Սխիպհոլ» օդանավակայանը զբաղեցրել է երրորդ, Կուալա Լումպուրինը՝ չորրորդ, իսկ Չիկագոյի «Օ'Հար» օդանավակայանը՝ հինգերորդ տեղը։
Մանհեթենից մեծ տարածք
Օ'Հարի մասին հոդվածում նշվում էր, որ 12 միլիարդ դոլար արժողությամբ օդանավակայանը, որը բացվել է 2018 թվականին, արագ և տպավորիչ թափ է հավաքել։
Ընդգծվում էր, որ մեկ տանիքի տակ տեղակայված՝ 1,4 միլիոն քառակուսի մետր մակերեսով տերմինալն աշխարհում ամենամեծն է, իսկ 76,5 միլիոն քառակուսի մետր ընդհանուր տարածքը գերազանցում է Մանհեթենի տարածքը։
Հայտարարվեց, որ տարեկան ավելի քան 84 միլիոն ուղևորի սպասարկող օդանավակայանի երկարաժամկետ նպատակը տարեկան 200 միլիոն ուղևորի հասնող թողունակություն ապահովելն է։
Այն առաջիկա տարիներին կմնա անգերազանցելի
OAG-ի գլխավոր վերլուծաբան Ջոն Գրանտը, ում տեսակետները մեջբերվել էին հոդվածում, նշել է, որ Ստամբուլի օդանավակայանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը և առաջիկա տարիներին կմնա անմրցակից՝ շնորհիվ թռիչքուղիների թողունակության, Turkish Airlines-ի հաջողության և Կենտրոնական Ասիայի նման զարգացող շուկաներին մոտ լինելու հանգամանքի։
Միաժամանակ, IGA Istanbul Airport-ի գլխավոր գործադիր տնօրեն Սելահաթթին Բիլգենը նշել է, որ այս ձեռքբերումն արտացոլում է օդանավակայանի՝ որպես համաշխարհային ավիացիոն հանգույցի հաստատուն դիրքը՝ հավելելով, որ ներկայումս նրանք սպասարկում են աշխարհի շուրջ 350 ուղղություն և պատրաստ են հետագա աճի։




















