Հռոմի պապ Լևոն XIV-ը իր առաջին արտասահմանյան այցի շրջանակներում կայցելի Թուրքիա և Լիբանան
Հռոմի պապ Լևոն XIV Թուրքիայում կլինի նոյեմբերի 27-ից 30-ը, ապա Լիբանանում՝ մինչև դեկտեմբերի 2-ը։
Pope Leo XIV meets Emine Erdogan, wife of Turkey's President Tayyip Erdogan, at the Vatican / Reuters
Վատիկանի լուրերը հայտարարեցին որ Հռոմի պապ Լևոն XIV-ը հաջորդ ամսվանից սկսած իր առաջին արտասահմանյան ուղևորության շրջանակներում կմեկնի Թուրքիա, ապա Լիբանան։
«Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն Մատեո Բրունին հայտարարեց, որ Հռոմի պապ Լևոնը այս տարվա նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին կմեկնի Թուրքիա և Լիբանան», - նշվեց Վատիկանի պաշտոնական լրատվականում։