Քաթարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամեդ բին Աբդուլռահման Ալ Թանին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքը չի կարող դիմանալ ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր սրացմանը՝ հավելելով, որ իրենք աշխատում են երկու երկրների հետ էլ բանակցային գործընթացը վերականգնելու ուղղությամբ։
Քաթարում տեղակայված «Ալ Ջազիրա» հեռուստացանցին տված հայտարարության մեջ Ալ Թանին նշել է, որ Միացյալ Նահանգների հետ ռազմավարական երկխոսությունը հիմնարար նշանակություն ունի Քատարի հարաբերությունների համար, և որ նրանք նպատակ ունեն ամրապնդել համագործակցությունը պաշտպանության ոլորտում։
Մատնանշելով տարածաշրջանում լարվածության սրումը կանխելու անհրաժեշտությունը՝ Ալ Թանին նշեց, որ Քատարը շարունակում է կապ պահպանել թե՛ Իրանի, թե՛ Միացյալ Նահանգների հետ։ Ալ Թանին և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել էին Վաշինգտոնում՝ Պետդեպարտամենտում։
Քաթարն ակտիվ դեր է խաղում որպես միջնորդ այն դիվանագիտական ջանքերում, որոնք ուղղված են ԱՄՆ-ի և Իրանի միջև տարաձայնությունների կարգավորմանը և տարածաշրջանում հակամարտությունների ավարտին։















