Լիբիայի ազգային բանակի գլխավոր հրամանատար մարշալ Խալիֆա Հաֆթարի և թուրք պաշտոնյաների միջև հանդիպումը տեղի է ունեցել Անկարայում: Թուրքական պատվիրակության կազմում էին արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփասլան Բայրաքթարը, գլխավոր շտաբի պետ Սելջուկ Բայրաքթարօղլուն և Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը։
ԱՌԱՋԱՐԿ
Լիբիայի պատվիրակության կազմում էին Լիբիայի ազգային բանակի գլխավոր հրամանատարի տեղակալ գեներալ Սադամ Հաֆթարը, Լիբիայի ազգային բանակի գլխավոր շտաբի պետ Խալիդ Հաֆթարը և Լիբիայի զարգացման և վերակառուցման հիմնադրամի ղեկավար Բիլկասիմ Հաֆթարը։
ԱՂԲՅՈՒՐ:TRT Հայերեն













