Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Վաշինգտոն՝ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների համար։
Թրամփը հինգշաբթի օրը Սպիտակ տանը կընդունի Էրդողանին, որտեղ նրանք կքննարկեն երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր։
Կանխատեսվում է, որ կքննարկվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են առևտուրը, ներդրումները և պաշտպանական արդյունաբերությունը։
«Ես կարծում եմ, որ նախագահ Թրամփի հետ մեր հանդիպումը կնպաստի մեր տարածաշրջանում պատերազմների և հակամարտությունների դադարեցմանը՝ համաշխարհային խաղաղության մեր ընդհանուր տեսլականի շրջանակներում, և կամրապնդի մեր երկրների միջև համագործակցությունը», - ասացվաղ նախագահ Էրդողանը։
Էրդողանը, որը Նյու Յորքում էր՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այս տարվա նստաշրջանին մասնակցելու համար, երեքշաբթի օրը մասնակցել է Թրամփի և առաջին տիկին Մելանյա Թրամփի կողմից պետությունների ղեկավարների և նրանց տիկնանց պատվին կազմակերպված ընդունելությանը։
Երեքշաբթի օրը Էրդողանը Թրամփի հետ միասին մասնակցել է Գազայի վերաբերյալ բազմակողմ հանդիպմանը Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։
Փակ դռների ետևում կայացած հանդիպման վերաբերյալ այլ տեղեկություններ չեն հաղորդվել, սակայն Էրդողանը հետագայում ասաց, որ բանակցությունները «շատ արդյունավետ և դրական» են եղել՝ արտահայտելով իր գոհունակությունը։
«Մենք հենց նոր ավարտեցինք շատ, շատ արդյունավետ և դրական հանդիպումը։ Ես գոհ եմ, թող արդյունքը օգտակար լինի», - լրագրողներին ասաց Էրդողանը Նյու Յորքում գտնվող բազմահարկ թուրքական դիվանագիտական կենտրոնի՝ «Թուրքական Տան» առջև։
Վաշինգտոնում գտնվելու ընթացքում Էրդողանը կմնա «Բլեյր Հաուս»-ում՝ ԱՄՆ նախագահի պաշտոնական հյուրատներում։




























