ԱՇԽԱՐՀ
2-րդ րոպե ընթերցելու
ՄԱԿ. «Սոմալիի համար նախատեսված մարդասիրական օգնության ծրագրի միայն 36 տոկոսն է ֆինանսավորվել»
Ֆինանսավորման պակասի պատճառով երկրում փակվել է առնվազն 233 սնուցման կենտրոն։
ՄԱԿ. «Սոմալիի համար նախատեսված մարդասիրական օգնության ծրագրի միայն 36 տոկոսն է ֆինանսավորվել»
(ԱՐԽԻՎ) Ֆինանսավորման պակասի պատճառով ողջ Սոմալիում առնվազն 233 սնուցման կենտրոն է փակվել / Anadolu Agency (Wire)
 

Հաղորդվում է, որ Սոմալիի համար նախատեսված մարդասիրական օգնության ծրագիրը ֆինանսավորվել է ընդամենը 36 տոկոսով. սա նշանակում է, որ ծրագրով թիրախավորված ավելի քան 2,4 միլիոն մարդուց առնվազն 1,4 միլիոնը չի ստացել իրեն անհրաժեշտ օգնությունը։

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հանդես է եկել հայտարարությամբ՝ իր ամենօրյա ճեպազրույցի ընթացքում։ Նշելով, որ ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) պաշտոնյաները զգուշացրել են, թե Սոմալիում միլիոնավոր մարդիկ մնում են առանց անհրաժեշտ օգնության, Դյուժարիկը հայտնել է, որ ՄԱԿ-ը և նրա հումանիտար գործընկերները ստիպված են եղել կրճատել իրենց գործունեության ծավալները՝ ֆինանսավորման պակասի և հասանելիության սահմանափակումների պատճառով։

«Մինչ տարեվերջ մնացել է ընդամենը մի քանի շաբաթ, սակայն 852 միլիոն դոլարի հումանիտար օգնության ծրագրի միայն 36 տոկոսն է ֆինանսավորվել, ինչի արդյունքում 306 միլիոն դոլար դեռ չի օգտագործվել», — ասել է Դյուժարիկը։

Դյուժարիկը հայտնեց, որ ՄԱԿ-ը և նրա գործընկերները այս տարվա հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում օգնություն են հասցրել մոտ 920 000 մարդու, սակայն նշեց, որ դա կազմում է ծրագրով նախատեսված ավելի քան 2,4 միլիոն շահառուների ընդամենը 38 տոկոսը։

«Սա նշանակում է, որ 1,4 միլիոն կամ ավելի մարդ չի կարողացել ստանալ իրենց անհրաժեշտ օգնությունը, — ասաց Դյուժարիկը։ — Բնակչությանը տրամադրվող պարենային օգնության ծավալները կտրուկ նվազել են»։

Նշելով, որ երկրում օգնություն ստացող մարդկանց թիվը, որը հունվարին կազմում էր ավելի քան 1,1 միլիոն, հուլիս-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում նվազել է՝ հասնելով ամսական միջինը 411 500-ի, Դյուժարիկը հայտնեց, որ ֆինանսավորման պակասի պատճառով երկրում փակվել է սնուցման առնվազն 233 կենտրոն։

«Հրատապ լրացուցիչ ֆինանսավորում է անհրաժեշտ՝ գործող գործառնությունները պահպանելու և հետագա խափանումները կանխելու համար, — ասաց Դյուժարիկը։ — Հակառակ դեպքում՝ ավելի շատ մարդիկ կկանգնեն կենսական նշանակություն ունեցող օգնությունից զրկվելու վտանգի առջև»։

 

ԱՂԲՅՈՒՐ:TRT Հայերեն
Հետազոտել
Նավթի գները շարունակում են նվազել
Իսրայելում ընթանում են կոալիցիոն բանակցություններ Այզենկոտի և ուլտրաուղղափառ կուսակցության միջև
Գազայում տան վրա իսրայելական հարձակման հետևանքով զոհվել են միևնույն ընտանիքի չորս անդամներ
Իրանը հայտարարեց, որ Պարսից ծոցի երկնքում խոցել է ամերիկյան MQ-9 և Lucas անօդաչու թռչող սարքեր
Գալաթասարայը 1-0 հաշվով հաղթեց Ասթոն Վիլլային՝ Չեմպիոնների լիգայում տանելով երրորդ անընդմեջ հաղթանակ
Ռյուտե. «Թուրքիան (ՆԱՏՕ-ի) թե՛ հարավային թևում, թե՛ Ասիայի հետ իր հարաբերություններում կարևոր դեր է ստանձնում»
Գերմանական մամուլում պնդում է շրջանառվում, որ Ռուսաստանը միջուկային զենք կտեղակայի տիեզերքում
Գերմանիայի Մյոլնի ողբերգության մեջ զոհված 3 թուրք քաղաքացին դեպքի 34-րդ տարելիցին հիշատակվեց
Իրան. «Մենք քայլեր կձեռնարկենք՝ ռազմական միջոցներով խզելու ԱՄՆ-ի ծովային շրջափակումը»
ԱՄՆ ֆոնդային շուկաները աճեցին Nvidia-ի Հուանգի վերադարձից հետո
Թուրքիան մշակում է Սև ծովում անվտանգ նավարկության «արդյունավետ մեխանիզմ»
Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է ևս երկու պաղեստինցի
Ուկրաինա. Լիբիայի ափերի մոտ ռուսական նավատորմի կորվետը և ռուսական չոր բեռնատար նավը թիրախավորվել են
Հաարեց. «Իսրայելական բանակում ինքնասպանության դեպքերը հասել են վերջին 16 տարվա ամենաբարձր մակարդակին
ԱՄՆ-ի նավահանգիստներն ու բեռնատար նավերը կանգնած են կիբերհարձակումների ալիքի առաջ