Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսը հայտարարել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է վերադառնալ թիմ, եթե ցանկանա, չնայած նրան, որ լքել էր թիմակիցներին։
Կիրակի օրը՝ Նորվեգիայի նկատմամբ տարած հաղթանակից և Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո, Ժեզուսը հայտարարեց, որ 41-ամյա հարձակվողը կարող է հրավիրվել ազգային հավաքական, եթե հանդես գա «Ալ Նասրի» կազմում։
Տարաձայնությունները սկսվել էին անցյալ շաբաթ, երբ Ժեզուսը Նորվեգիայի դեմ մեկնարկային խաղում Ռոնալդուին պահեստայինների նստարանին էր թողել։ Դրանից հետո՝ իմանալով, որ Դանիայի դեմ խաղում չի լինելու մեկնարկային կազմում, Ռոնալդուն չորեքշաբթի օրը լքեց թիմի ճամբարը․ առանց նրա Պորտուգալիայի հավաքականը հաղթեց այդ խաղում 4։2 հաշվով։
Նշելով, որ պատրաստ է զրուցել Ռոնալդուի հետ նոյեմբերին կայանալիք հաջորդ հանդիպումներից առաջ՝ Ժեզուսն ասել է. «Որոշումը կկայացնի հենց Կրիսը»։
Սա՞ է նրա վերջին տարին ֆուտբոլում։
Պորտուգալիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն և ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստ Ռոնալդուն ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2003 թվականին՝ 18 տարեկան հասակում, և մասնակցել է աշխարհի վեց առաջնության։ Նա հայտարարել էր, որ այս տարին «հավանաբար» վերջինը կլինի իր ֆուտբոլային կարիերայում։
Մինչդեռ Ռոնալդուի վաղեմի մրցակից Լիոնել Մեսին երեքշաբթի Բուենոս Այրեսում Բենինի դեմ ընկերական խաղում կանցկացնի իր վերջին հանդիպումն Արգենտինայի հավաքականի կազմում։























