ՄՇԱԿՈՒՅԹ
1-րդ րոպե ընթերցելու
Կիբերհարձակման պատճառով AFP-ն ստիպված եղավ անջատել իր լրատվական հարթակը
Ֆրանսիական AFP լրատվական գործակալությունը հայտարարեց, որ AFP ֆորումը կմնա անհասանելի՝ մինչև հատուկ ծանուցումը, և որ փորձագետներն աջակցություն են ցուցաբերում հարձակման հետաքննության հարցում։
Կիբերհարձակման պատճառով AFP-ն ստիպված եղավ անջատել իր լրատվական հարթակը
Էկրանակադրում երևում է, որ AFP Forum-ն անհասանելի է լրատվական գործակալության հարթակի վրա կիբեռհարձակումից հետո։ / TRT World and Agencies
 

Փարիզում տեղակայված «Աժանս Ֆրանս-Պրես» (AFP) միջազգային լրատվական գործակալությունը հինգշաբթի հայտարարեց, որ կիբերհարձակումից հետո անջատել է իր բովանդակային հարթակը՝ «AFP Forum»-ը։

Ղեկավարության ուղարկած ներքին էլեկտրոնային նամակի համաձայն՝ հարձակումը, որը սկսվել է Փարիզի ժամանակով 01:30-ին (GMT ժամանակով՝ 00:30-ին), ուղղված է եղել AFP Forum հարթակի դեմ, որն օգտագործվում է հաճախորդների կողմից՝ գործակալության բովանդակությունը դիտելու և ներբեռնելու համար։

Էլեկտրոնային նամակում ասվում էր. «Հենց որ հայտնաբերվեց ներխուժման փորձ, մեր թիմերն անմիջապես միջամտեցին՝ իրավիճակը վերահսկողության տակ առնելու համար, և որպես կանխարգելիչ միջոց՝ անջատեցին AFP Forum-ը։

AFP Forum-ը կմնա անհասանելի՝ մինչև հատուկ ծանուցումը»։ Գործակալությունը նշել է, որ մինչ հարթակի անհասանելի լինելը, իր բաժանորդներին առաջարկում է այլընտրանքային լուծումներ։

Հայտարարության մեջ նշվում է. «Արտաքին փորձագետների աջակցությամբ հետաքննություն է իրականացվում։

Այս փուլում մենք տեղեկություն չունենք հարձակումն իրականացրած անձի ինքնության վերաբերյալ»։

Խոսքի առարկա կիբերհարձակումը տեղի է ունեցել վերջին ամիսներին արձանագրված մի շարք միջադեպերից հետո, որոնք ուղղված էին Ֆրանսիայի և այլ երկրների ընկերությունների ու պետական ​​հաստատությունների դեմ։

 

ԱՂԲՅՈՒՐ:TRT Հայերեն
Հետազոտել
Թուրքական պատվիրակությունը Անկարայում հանդիպել է Հաֆթարի և նրան ուղեկցող պատվիրակության հետ
Գազայի հատվածում 1000 կացարանային վայրեր ձմռան ընթացքում անձրևաջրերի տակ մնալու վտանգի տակ են
Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Ֆեներբահչեն» 1-0 հաշվով հաղթեց Դոնեցկի «Շախտյորին»
Եգիպտոսում վառելիք տեղափոխող ցիստեռնի մասնակցությամբ հրդեհի հետևանքով 31 մարդ զոհվել է
ՄԱԿ. «Սոմալիի համար նախատեսված մարդասիրական օգնության ծրագրի միայն 36 տոկոսն է ֆինանսավորվել»
Նախագահ Էրդողանը հանդիպել է գեղարվեստի ավագ դպրոցի աշակերտների հետ
Ընդլայնվում է արագընթաց երկաթուղային ցանցը. մինչև 2030 թվականը կմիանա ևս 18 քաղաք
Նավթի գները շարունակում են նվազել
Իսրայելում ընթանում են կոալիցիոն բանակցություններ Այզենկոտի և ուլտրաուղղափառ կուսակցության միջև
Գազայում տան վրա իսրայելական հարձակման հետևանքով զոհվել են միևնույն ընտանիքի չորս անդամներ
Իրանը հայտարարեց, որ Պարսից ծոցի երկնքում խոցել է ամերիկյան MQ-9 և Lucas անօդաչու թռչող սարքեր
Գալաթասարայը 1-0 հաշվով հաղթեց Ասթոն Վիլլային՝ Չեմպիոնների լիգայում տանելով երրորդ անընդմեջ հաղթանակ
Նախագահ Էրդողանի ուղերձը «Միջազգային Կովկասյան Կոնգրեսի» վերաբերյալ
Ռյուտե. «Թուրքիան (ՆԱՏՕ-ի) թե՛ հարավային թևում, թե՛ Ասիայի հետ իր հարաբերություններում կարևոր դեր է ստանձնում»
Գերմանական մամուլում պնդում է շրջանառվում, որ Ռուսաստանը միջուկային զենք կտեղակայի տիեզերքում