ԱՇԽԱՐՀ
1-րդ րոպե ընթերցելու
Փարիզում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով կրթության համար բյուջեի ավելացում
Ոստիկանները դուրս եկան փողոց՝ պահանջելով բարելավել իրենց աշխատանքային պայմանները։
Փարիզում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով կրթության համար բյուջեի ավելացում
Փարիզում հազարավոր մարդիկ ցույց են անցկացրել՝ կրթությանն ավելի շատ բյուջե հատկացնելու պահանջով / Anadolu Agency (Wire)
 

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հազարավոր մարդիկ ցույց են անցկացրել՝ պահանջելով, որ կառավարությունն ավելի մեծ բյուջե հատկացնի կրթության ոլորտին։ Արձագանքելով ուսանողական և կրթական միությունների կոչին՝ երեկ՝ տեղական ժամանակով ժամը 14:00-ին, Բաստիլի հրապարակում հավաքվել են հազարավոր ուսանողներ և կրթական ոլորտի աշխատակիցներ։

Կառավարությունից կրթական բյուջեի ավելացում պահանջող ցուցարարները երթով շարժվեցին դեպի Պանթեոն։ Ձեռքներին պահելով «զրո հանդուրժողականություն բռնության նկատմամբ» և «400 ուսանող հեռացվել է» գրություններով պաստառներ՝ ցուցարարները պահանջում էին ընդլայնել համալսարաններում ընդունելության հնարավորությունները և դպրոցներում ավելացնել ուսուցիչների թիվը։

Ցուցարարները, որոնք վանկարկում էին այնպիսի կարգախոսներ, ինչպիսիք են՝ «Ընդհանուր գործադուլ, բոլորս միասին», «Նույնիսկ եթե (Ֆրանսիայի նախագահ Էմանուել) Մակրոնը չի ցանկանում, մենք այստեղ ենք՝ հանուն աշխատավորների արժանապատվության և ավելի լավ աշխարհի», «Իսրայելը մարդասպան է, Մակրոնը՝ հանցակից» և «Կեցցե՛ պաղեստինյան ժողովրդի դիմադրությունը», նաև դատապարտեցին ոստիկանական բռնությունը ուսանողների նկատմամբ՝ երկու ամիս շարունակվող ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաների ընթացքում։

Ցույցի ավարտին տոնածառը հրկիզվեց, սակայն ոստիկանությունը կարճ ժամանակ անց մարեց կրակը։ Միաժամանակ, ոստիկանները հավաքվել էին մայրաքաղաք Փարիզում, ինչպես նաև այլ քաղաքներում գտնվող ոստիկանական բաժանմունքների դիմաց։

Ոստիկանները պահանջեցին բարելավել իրենց աշխատանքային պայմանները և 35 տոկոսով ավելացնել ռիսկի համար նախատեսված հավելավճարները։

ԱՂԲՅՈՒՐ:TRT Հայերեն
Հետազոտել
Վերջին 48 ժամում Գազայի վրա Իսրայելի իրականացրած հարձակումների հետևանքով 18 պաղեստինցի է զոհվել
Թուրքիա-Լիբիա ծովային իրավազորության վերաբերյալ համաձայնագիրը հրապարակվել է Պաշտոնական տեղեկագրում
Թուրքիան ցավակցություն է հայտնել Եգիպտոսում լցանավի հրդեհի հետևանքով զոհվածների համար
Թուրքական պատվիրակությունը Անկարայում հանդիպել է Հաֆթարի և նրան ուղեկցող պատվիրակության հետ
Գազայի հատվածում 1000 կացարանային վայրեր ձմռան ընթացքում անձրևաջրերի տակ մնալու վտանգի տակ են
Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Ֆեներբահչեն» 1-0 հաշվով հաղթեց Դոնեցկի «Շախտյորին»
Եգիպտոսում վառելիք տեղափոխող ցիստեռնի մասնակցությամբ հրդեհի հետևանքով 31 մարդ զոհվել է
ՄԱԿ. «Սոմալիի համար նախատեսված մարդասիրական օգնության ծրագրի միայն 36 տոկոսն է ֆինանսավորվել»
Նախագահ Էրդողանը հանդիպել է գեղարվեստի ավագ դպրոցի աշակերտների հետ
Ընդլայնվում է արագընթաց երկաթուղային ցանցը. մինչև 2030 թվականը կմիանա ևս 18 քաղաք
Նավթի գները շարունակում են նվազել
Իսրայելում ընթանում են կոալիցիոն բանակցություններ Այզենկոտի և ուլտրաուղղափառ կուսակցության միջև
Զելենսկին հայտարարեց, որ PURL նախաձեռնության շրջանակներում ակնկալում են հրթիռների մատակարարում
Գազայում տան վրա իսրայելական հարձակման հետևանքով զոհվել են միևնույն ընտանիքի չորս անդամներ
Իրանը հայտարարեց, որ Պարսից ծոցի երկնքում խոցել է ամերիկյան MQ-9 և Lucas անօդաչու թռչող սարքեր