ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, թե հետաքրքրվում է, թե ինչպես է տուն վերադառնալու Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցող իրանական պատվիրակությունը՝ հաշվի առնելով, որ ամերիկյան պատժամիջոցները խաթարել են Իրանի միջազգային ավիահաղորդակցության գործունեությունը։
Չորեքշաբթի արված հայտարարության մեջ Բեսենտն ասել է. ««Տնտեսական մեկուսացման գործողության» շրջանակում մենք այսօր ճնշում ենք գործադրում իրանցիների վրա այնպիսի եղանակով, որպիսին նրանք նախկինում երբեք չեն զգացել»։
Նշելով, որ արշավն ազդել է Իրանի միջազգային օդային հաղորդակցության վրա՝ Բեսենթը պնդել է, որ Իրանից իրականացվող միջազգային չվերթների ավելի քան 80-90 տոկոսը դադարեցվել է։
Բեսենթը նաև զգուշացրեց Իրանին աջակցող ֆինանսական հաստատություններին, ընկերություններին և այլ բիզնես կառույցներին, որ Վաշինգտոնը թիրախ կդարձնի նրանց գործունեությունն ու բանկային հաշիվները։ «Մենք ամբողջ աշխարհում շատ հստակ հայտարարել ենք՝ լինեք ֆինանսիստներ, գործարարներ, թե իրանական կողմի մատակարարներ՝ մենք գիտենք, թե ովքեր եք դուք, և դուք էլ գիտեք, թե ովքեր եք», - ասաց նա։
Բեսենթը ԱՄՆ-ի ռազմավարությունը բնութագրեց որպես ռազմական գործողությունների, ծովային շրջափակման և ֆինանսական ճնշման համադրություն։
Օգոստոսին ԱՄՆ-ն մեկնարկեց «Տնտեսական մեկուսացման գործողություն» (Operation Economic Isolation)՝ Իրանը տնտեսապես մեկուսացնելուն ուղղված լայնածավալ արշավ՝ թիրախավորելով այն ընկերություններին, ֆինանսական հաստատություններին և այլ կառույցներին, որոնք օգնում են Թեհրանին շրջանցել ամերիկյան պատժամիջոցները։
Այդ ժամանակվանից ի վեր Գանձապետարանի դեպարտամենտն ընդլայնել է արշավը՝ թիրախավորելով Իրանի ավիացիոն ցանցերը, ֆինանսական հաստատությունները և կրիպտոարժույթների հետ կապված ենթակառուցվածքները։

























